Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեռական կյանք

Ձեռնաշարժությունը հասուն տարիքում

Ձեռնաշարժությունը հասուն տարիքում

Հասուն տարիքում ձեռնաշարժությունը հանդիպում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Ի տարբերություն տղամարդկանց, ովքեր ձեռնաշարժությամբ սկսում են զբաղվել դեռևս պատանեկան հասակից, կանայք այդ միջոցին դիմում են ավելի ուշ տարիքում, հիմնականում սեռական կյանքի փորձ ձեռք բերելուց հետո:

 

Հասուն տարիքում ձեռնաշարժությունը լինում է մի քանի տեսակի: Ամենահաճախ հանդիպող տեսակը դա այսպես կոչված փոխարինող ձեռնաշարժությունն է: Ձեռնաշարժությունը այս դեպքում կարծես թե փոխարինում է սեռական զուգընկերոջը/ուհուն, երբ վերջինս ինչ-ինչ պատճառներով հասանելի չէ: Սովորաբար այս տեսակի մաստուրբացիան բնորոշ է ուժեղ սեռական կոնստիտուցիա ունեցող անձանց, ովքեր ծանր են տանում սեռական ձեռնպահությունը, այսինք սեռական կյանքի բացակայությունը: Բժշկական տեսանկյունից այս տեսակի մաստուրբացիան համարվում է ֆիզիոլոգիական, այնպես որ որևէ տեսակի բուժական միջամտության կարիք այստեղ չկա:

 

Հասուն տարիքում հանդիպող հաջորդ տեսակի ձեռնաշարժությունը կպչուն-սևեռուն ձեռնաշարժությունն է:  Սրա բնորոշ կողմը կպչունությունն է, այսինքն կամքին հակառակ ներքին հարկադրող մղում կա, որը ստիպում է անձին զբաղվել ձեռնաշարժությամբ: Նույնիսկ ամուսնանալուց հետո ձեռնաշարժությունը չի դադարում և անգամ սեռական ցանկության, էրեկցիայի և օրգազմի բացակայությունը պատճառ չի դառնում դրանից ազատվելու: Հիվանդը զբաղվում է ձեռնաշարժությամբ ինքն էլ չհասկանալով թե ինչու, ինչի համար: Այս տեսակի ձեռնաշարժությունը համարվում է հիվանդագին և հանդիպում է փսիխոտիկ խանգարումների ժամանակ իբրև հիմնական հիվանդության նշաններից մեկը:

 

Ամուսնացած տղամարդկանց և հատկապես կանանց ձեռնաշարժությունը միշտ չէ, որ հիվանդագին բնույթ է կրում: Այսպես, օրինակ, կանայք, ովքեր սեռական հարաբերության ընթացքում չեն հասնում օրգազմի, սեռական լարվածության ծանր զգացումից ազատվելու նպատակով դիմում են ձեռնաշարժության և այս դեպքում այդ ձեռնաշարժությունը ոչ մի դեպքում հիվանդագին համարել չի կարելի: Կամ օրինակ, սեռական կոնստիտուցիաների անհամապատասխանության դեպքում բարձր սեռական կոնստիտուցիա ունեցող զուգընկերը դիմում է ձեռնաշարժության, որպեսզի լրացնի սեռական պահանջի «ավելցուկը»: Սա նույնպես հիվանդագին չէ:

 

Կանայք, ովքեր դիմում են ձեռնաշարժության` սեփական սեքսուալությունը հայտնաբերելու կամ սեքսուալ ինքնության ինքնաբացահայտման նպատակով դարձյալ ֆիզիոլոգիական սահմանների մեջ են:

Հեղինակ. Նարինե Ներսիսյան
Սկզբնաղբյուր. Sexology.am
Լուսանկարը. http://forum.tlt.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

GOR

07.02.2016

barev dez, mi harc unem bjishk jan , hasun tariqum dernasharujatyanb zbaxvele normal erevuyte te voch , en depqum erb unes zugnker, shabatakan 3, 4 anagme normale te voch ?

Մեդ-Պրակտիկ

14.11.2015

Հարգելի AVIK, բարև Ձեզ: Հնարավոր է բշտիկներն ալերգիկ բնույթի են: Ալերգիա կարող է առաջանալ ոչ բնական ծագում ունեցող ներքրնաշորերից, կամ, եթե օգտագործում եք պահպանակ` լատեքսից: Փորձեք զերծ մնալ ալերգենների հետ շփումից: Եթե որոշ ժամանակ անց դրանք ինքնուրույն չանցնեն, հարկավոր է դիմել ուրոլոգի, միգուցե այլ խնդիր է: Կարող եք կատարել լվացումներ երիցուկի թուրմով:

Մեդ-Պրակտիկ

22.10.2015

Հարգելի'  կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել:  Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

AVIK

12.10.2015

BAREV BJISK JAN ANDAMIS VRA MANRBSTIKNEREN GOYACEL XNDRUMEM ASEL IN4 ANEM VOR ANCNI

Մեդ-Պրակտիկ

06.07.2015

Հարգելի Tigran, բարև Ձեզ: Խոսքը էրեկտիլ դիսֆունկցիայի մասին է, որը կարող է ունենալ օրգանական և հոգեբանական պատճառներ: Ձեզ մոտ օրգանական խնդիր չկա, քանի որ ձեռնաշարժությամբ զբաղվելիս էրէկցիա դիտվում է: Ամենայն հավանականությամբ խնդիրն ունի հոգեբանական ծագում: Ցանկալի է դիմել նեղ մասնագետի` սեքսոպաթոլոգի, համապատասխան բուժում ստանալու համար: 

Tigran

13.06.2015

barev dzez xndrum em indz ogneq es 24 tarekan em u @ndanrapes sexov chem zbaxvel,uxaki chi stacvum indz mot,skzbum mtacum ei vor erevi zug@nkeruhiners en patjar@ vor chi stacvum,bayc heto haskaca vor xndir@ im meja,cankutyun@ ahavor shata uxaki chi stacvum.dzernasharjutyamb zbaxvel@ im mot stacvuma uxaki sexi jamanak andams shat tuyla u @ndanrapes chi stacvum,es vochmi angam bzhshki chem dimel mtacelov vor porceri @ntacqum ayd xndir@ im mot klucvi bayc aytpes el chstacvec,es arden uxaki huyss korcrel em xndrum em ete hnaravora indz ogneq,naxapes shnorakalutyun

Մեդ-Պրակտիկ

21.12.2014

Հարգելի  Armen, եթե Դուք օգտագործել եք պահպանակ ` Ձեր նշած երևույթները կարող են լինել լատեքսից առաջացած ալերգիկ ռեակցիայի հետևանք: Եթե չեք օգտագործել, ապա հնարավոր է դրանք լինեն բորբոքման կամ որևէ ինֆեկցիոն հիվանդության նշաններ: Խորհուրդ ենք տալիս դիմել մաշկաբան-վեներոլոգի:

Armen

01.11.2014

barev dez bjishk, mi harc unem @nkeruhus het serakan haraberutyun em unece yev miqani ora ance dranic andamis vra tarorinak baner em zgum , nax arajin@ qoor em zgum u glxiki vra karmir bshtikner , da inchi heta kapvac kancni te lurj bana petqa dradem bujum stanam

Nune

10.10.2014

hargeli bjishk et imanaluc heto mitqy indz hangist chi talis ev azdum em mer arorya shpman mej ev xangarum e indz !!! xorhurd tveq indz hatuk dexamijocner kan da veracnelu npatakov

Nune

10.10.2014

Hargeli bjishk arden erku amis e amusnacac em im ev amusnus serakan kyanqy azat e naev oral haraberutyunner enq unrnum! sakayn verjers nkatel em vor gaxtni porno videoner e nayum ev et yntacqum dzernadharjutyamb e zbaxvum u ayt orerin serakan cankutyun chi unenum depi indz !!!! xndrum em indz ogneq inch karox em anel mi guce es indz het e kapvac nman pahvacqy bayc vaxenum em vorev ban asel et masin mtacelov vor kvatacnrm mer haraberutyunnery !!!! xndrum em aseq inch vor bujum ka dra dem inch karox em anel

Մեդ-Պրակտիկ

12.04.2014

Հարգելի Նունե, բարև Ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք այս պահից սկսած:

nune

26.03.2014

es37tarekan em serakan akti jamanak amusins shute hasnum orgazmi isk es voch asaceq xndrem da inchpes karelie ayd harcin lucum tal

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

29.01.2014

Հարգելի Vardan, բարև Ձեզ, գրգռման ժամանակ տղամարդու սեռական օրգաններում տեղակայված մանր գեզձերը արտազատում են հատուկ նյութ, ինչն էլ ապահովում է Ձեր նշած խոնավացումը: Այնպես որ, անհագստանալու կարիք չկա: Դա բնականոն ֆիզիլոգիական պրոցես է:

ԵՊԲՀ  սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Vardan

28.01.2014

pastoren anhangstanalu kariq chka da inch vor jamanakavor bnuyt e krum te misht petqe etpes lini

Մեդ-Պրակտիկ

23.01.2014

Հարգելի Vardan, բարև Ձեզ, դա նորմալ երևույթ է:

vardan

17.01.2014

barev dzez es uzum em harcnel te inchu e erb sexin verabervox inch vor tema em kardum,nayum kam soc cancerum shbvum em ayd jamanak andamics inchvor nyut e durs galis bayc erb vor sexi nyut chka amen inch normala et nyut@ durs chi galis kaseq da hivandutyun e ? xndrum em patasxaneq

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

16.12.2013

Հարգելի GAGO, նախ՝ պետք է նշել, որ իմպոտենտ բառը հանված է շրջանառությունից: Խոսքը ամենայն հավանականությամբ  էրեկցիայի/պոտենցիայի խանգարման մասին է, որի առաջացմանը նպաստում են հոգեբանական և օրգանական գործոնները:  Էրեկցիայի օրգանական խանգարման ժամանակ տղամարդը չի կարող զբաղվել ձեռնաշարժությամբ, քանի որ այս դեպքում ամբողջովին խանգարվում է առնանդամի արյան շրջանառությունը, ինչը չի դիտվում էրեկցիայի հոգեբանական խանգարման ժամանակ: Հետևաբար, կարելի է եզրակացնել որ տվյալ օրինակի դեպքում էրեկցիայի խանգարումը հոգեբանական բնույթի է, որը պահանջում է սեքսոլոգիական բուժում:

ԵՊԲՀ  սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

GAGO

14.12.2013

Asaceq xndrum em ,kara impotent mard dzernasharjucyamb zbaxvi .ete voch Incha patchar vor txun chi hascnum en vichakin vor mtni serakan haraberucyuneri mej ,drum em xururd tveq,es 23 Tarekan em,xndrum em anpatasxan chtoxnel shat karevora ,

Աննա

03.07.2013

շատ շնորհակալ եմ, նամակիս պատասխանելու համար:

Մեդ-Պրակտիկ

29.06.2013

Հարգելի Աննա, բարև Ձեզ, արտաքին սեռական օրգանների ձեռնաշարժությունը ոչ մի ընդհանուր կապ չունի կուսաթաղանթի հետ, այն կարելի է վնասել միայն կոպտորեն հեշտոցի մեջ մտնելու դեպքում, որը, կարծում ենք, այս պարագայում բացառվում է։ Կարող եք կարդալ նաև հետևյալ հոդվածը. https://www.med-practic.com/arm/346/13486/article.more.html

Աննա

26.06.2013

բարև ՁԵԶ ես Աննան եմ, 28 տարեկան եմ, ամուսնացաց չեմ, ինձ դուրա գալիս ձեռնաշարժությամբ զբաղվելը. խնդրում եմ ասեք դա կուսաթաղանթի վրա ազդում է: Շնորհակալություն

Qristine

14.02.2013

ete na chcankana dimel bjshki ayd depqum inch karox em es anel es shatem zrucel nra het bayc apardyun mijoc chka or es inqs kanxem da. .naxoroq shnorakalutyun...

Բժիշկ-սեքսոլոգ Նարինե

14.02.2013

Ձեր ամուսնու մոտ առկա է հիվանդագին վիճակ, սեռական վարքի խանգարում, որը կարող է բուժվել, եթե նա ցանկություն հայտնի բուժվելու: Խորհուրդ կտամ խոսել նրա հետ ձեր անհանգստության մասին և հայտնեք ձեր պատրաստակամությունը օգնելու նրան ամեն ինչով, որ պահանջվում է ձեզանից, մնացածը կանի մասնագետը:

Մեդ-Պրակտիկ

12.02.2013

Ձեր հարցին կպատասխանի մասնագետը։ Հետևեք մեզ։

Qristine

10.02.2013

es 30 tarekan em amusnacac em unem 2erexa amusins dernasharjutyam ir kariqner@ hogum e ditelov tesanyuter inqnabavararmamb e zbaxvum anteselov ind 10 tarie amusnacac enq ev na im het ev vochmeki het miyayn vidoner ditalov inqnabavararvum e xorurd tveq ind inch anel

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am
Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am

Սեփական սեռական կյանքի համեմատությունն՝ ուրիշների հետ, կոչվում է սեռական համեմատական կողմնակալություն։ Այս կողմնակալությունը շատ դեպքերում համեմատող...

Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am
Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am

Ինտիմ հարաբերությունների պլանավորումը միջոց է, որն օգտագործվում է զույգերի կողմից՝ պահպանելու սեռական մտերմությունն բավարարվածությունը: Սեռական հարաբերության օրերի ու ժամերի պլանավորումը...

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am
Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am

- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:

Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...

Սեքսոլոգիա
Հաշմանդամություն և սեքս. urolog.am
Հաշմանդամություն և սեքս. urolog.am

Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...

Սեքսոլոգիա
Ներթափանցման ցավ. urolog.am
Ներթափանցման ցավ. urolog.am

Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...

Սեքսոլոգիա
Սեռական զզվանք. urolog.am
Սեռական զզվանք. urolog.am

Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...

Սեքսոլոգիա
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am

Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...

Սեքսոլոգիա
Գենոֆոբիա. urolog.am
Գենոֆոբիա. urolog.am

Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։

Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...

Սեքսոլոգիա
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am

Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am

Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...

Սեքսոլոգիա
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am

«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...

Սեքսոլոգիա
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am

Սեռական հարաբերության և սրտի առողջության վերաբերյալ հաճախ տրվող հարցերից են...

Սեքսոլոգիա
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am

Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով  զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...

Սեքսոլոգիա
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...

Ուռուցքաբանություն Սեքսոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեքսոլոգիա ԿԻՆ: Ինտիմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ